Գագիկ Հարությունյանի պահած արջը հարձակվել է մարդկանց վրա...
2016-06-20 01:08:00

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի անվան հետ կապված որևէ լավ պատմություն շատ դժվար պիտի լինի գտնել: Այս անձը մշտապես ասոցիացվում է որևէ դժվար իրավիճակի, կասկածելի կացության, բարդ հարաբերությունների, անհասկանալի որոշումների, անպտուղ գործունեության և նմանատիպ այլ դրսևորումների հետ: Բայց Հարությունյանի համար եղածն էլ կարծես քիչ է, և նա որոշել է, որ կարող է մարդկանց հիշողության մեջ տպավորվել նաև ուրիշ՝ փոքր-ինչ էքստրեմալ բնույթի պատահարների շրջանակներում: Եվ դա կատարվել է:

Տեղեկություններ են տարածվել, որ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գտնվող Հարությունյանի առանձնատան տարածքից փախել է նրա արջը: Սակայն կենդանուն չեն հայտնաբերել, թեև Սահմանադրական դատարանի նախագահը հանուն իր կենդանու նույնիսկ ուղղաթիռ է օդ բարձրացրել: Իսկ հետո հատնի է դարձել, որ փախստական արջը հարձակվել է գյուղի վրա ու վնասել մի քանի հոգու, որոնք տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց, վիրակապվել և շատ արագ «դուրս գրվել»: Արջը հարձակվել է մանկահասակ երեխայով մի կնոջ վրա, սակայն վերջինիս սկեսուրը կարողացել է փրկել հարսին, փայտով հարձակվելով արջի վրա:

Իհարկե, այս դեպքի համար կատաղած կենդանու տերը որևէ պատասխանատվության չի ենթարկվի: Ավելին, պատմությունը հետևողականորեն քողարկվել է և դրա մասին որևէ պաշտոնական հաղորդում չի տարածվել: Գագիկ Հարությունյանը պարտավոր է մնալ օրինապահ քաղաքացիների շարքում, ու եթե նրա արջը չի բարեհաճել ընթերցել սահմանադրությունը ու չի հարգում քաղաքացիների իրավունքները, սա դեռ չի նշանակում, թե տերը շատ մեծ հարգանք ունի այդ իրավունքների ու մարդկանց նկատմամբ: Ի վերջո, օրենք կարդալով չէ: Պիտի ներսից լինի: Իսկ Գագիկ Հարությունյանը ներքուստ բարոյական մարդ լինել ոչ մի գնով չի կարող: Իր դիրքն ու կենսագրությունը դա խստագույնս արգելում են:

shame.am

Այս նյութը դիտել են - 13468 անգամ