Դոկտոր Ռուզիկը հրաժարվում է մասնակցել դատական նիստերին...2016-06-20 20:58:00
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 17:00-ին Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ, Հայկական Ժամ կայքի լրագրողների դեմ ՊՆ Սեյրան Օհանյանի պատվիրած քրեական գործի առաջին նիստը: Եվ քանի որ պաշտպանական կողմը պատշաճ կերպով չէր ծանուցվել, դատական նիստը հետաձգվեց մինչեւ սույն թվականի հուլիսի 12-ը, ժամը 15:30-ը:
Դատարանում «տուժող» Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցիչները նիստը նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանին փոխանցեցին իրենց վստահորդի դիմումը, որտեղ վերջինս խնդրել էր իր բացակայությամբ շարունակել հաջորդ նիստերը քանի որ ինքը «ակտիվ հասարակական եւ քաղաքական կյանք է վարում եւ ժամանակ չունի մասնակցելու դատական նիստերին»:
Դատավոր Ա. Նիկողոսյանն այս դիմում-միջնորդության քննարկումը հետաձգեց մինչեւ պաշտպանական կողմի ներկայանալը:
Հ.Գ. Քաղաքական եւ հասարակական ակտիվ կյանք ասելով, թե ի՞նչ է նկատի ունեցել Ռուզաննա Խաչատրյանը չենք կարող ասել, բայց հույսեր ենք փայփայում, որ դոկտորը նկատի է ունեցել ֆլորա-ֆաունա ֆոտոսեսիաները: Հակառակ դեպքում ավելի մտահոգիչ կարող է լինել այն կարծիքը, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի կերպարը կարող է առիթ հանիսանալ Ռուզաննա Խաչատրյանի համար, որպեսզի նա վերջակետ դնի առաջին տիկին դառնալու մոլուցքին ու հանկարծ որոշի դառնալ ծովերի թագունի կամ ՀՀ Նախագահ եւ առայժմ զբաղված է ակտիվ քաղաքականությամբ եւ հասարակական կյանքով:
hzham.am
Այս նյութը դիտել են - 2670 անգամ