Մոլեգնող միջակ ու բնածին տգիտությամբ տառապող հոգեգեշերը մեկ էլ հանկարծ հանճար են դառնալու
2016-06-20 23:46:00

Համբերություն... անտարբերություն... ահա ես ամենից շատ ինչից եմ վախենում: Մենք ինչ-որ սկսել ենք երկար համբերել, պարզապես նրա համար, որ չենք հավատում ոչ մեկին, ոչ մյուսին ու անելանելի վիճակում՝ համբերություն ենք խաղում... Միշտ ձգտել եմ՝ նախորդներից ավելի հարուստ փորձության հույս ունենալ: Փրկարար քաղաքականություն է, գոնե՝ չաչարանքների հարցում...

Ազատ է նա, ով ըմբռնել է բոլոր տեսակետների դատարկութունը, և ազատագրված է նա, ով դրանից եզրակացություն է արել: Ցավոք ոչ մեկը, ոչ մյուսը մեզ պետք չէ, անազատությունն ավելի տանելի է: Իշխանությունը փակ ցանցի մեջ պտտվում է... Ու էս ապաշնորհ կուլտուր մասսային էլ ներշնչել է, որ դուք տաղանդավոր եք ու պարտադիր գանգը ձեր երկնքին տնգած պետք է քայլեք: Վերևներին նկատել կա ոչ...

Ու վերջապես եկել է այն պահը, որ դավաճանների վրայից ազգադավի խարանը սրբվելու է, դիակի վրա խլրտացող լեշակեր որդերի պես կարիերիստների գանգատուփի մեջ էլ յանի ինտելեկտ է առաջանալու, ու հոգի են ձեռք բերելու... մոլեգնող միջակ ու բնածին տգիտությամբ տառապող հոգեգեշերը մեկ էլ հանկարծ հանճար են դառնալու...

Արթուր Հայրապետյան

Այս նյութը դիտել են - 1759 անգամ