Հայկական ծագմամբ ամերիկացի Կիտ Նահիգյանը ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրարշավի խորհրդատու է դարձել:
Կիտը եւ իր եղբայր Քենը գլխավորում են «Nahigian Strategies» ընկերությունը, որը զբաղվում է հասարակության հետ կապերով եւ տեղակայված է Վաշինգտոնում: Կիտ Նահիգյանը ակտիվորեն մասնակցել է նախընտրական արշավների, ներառյալ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական խմբի անդամ Ռոբերտ Դոլդի ընտրարշավը:
Հոդվածներից մեկում Կիտին «հայկական Ֆելլինի» են կոչել իր ստեղծագործական մոտեցման համար:
Այս նյութը դիտել են - 1095 անգամ