Ու ամեն մեկին տրված է հանձնարարություն, ամեն մեկն իր անսզբունքայնության պորտալարը փաթաթել է դիմացինի վզին ու կուրացրել աչքերը, որովհետև շատ բան տեսնելու, նկատելու դեպքում հասարակությունը ընբոստանում է... իսկ գրագետ հասարակությունը, ով լավ գիտի իր օրենքներն, լավ գիտի քաղաքացի լինելու իր առաքելությունը, որ չկա, որովհետև կաշառքը մութը տեղը լույս տվեց, փող տվեցին ու լռեցրեցին...
Ինքն իրեն հարգող քաղաքացին ընդվզում է ապօրինության, անարդարության դեմ... իսկ անհանդուրժողականությունը ներքին ձգտում է, որ պետք է մարդ իր իրավունքների համար կռիվ տա, հաղթի այդ կռվում... քաղաքացին թույլ է նստած մեր մեջ, մինչդեռ ով էլ, որ կարող էր պայքարել, չկան, նրանք ցանկացան ապրել, թեև երկիրը թողնելով անտեր: Ասում են՝ մարդու ջանը քաղցր է, բա երկրի ջանը քար է, որ էս էլ արդեն քսան տարի երկիրը խաղաթղթի են վերածել՝ խաղ են խաղում... Ազգս հայոց ահագին բառախլուներ է ծնել, պատվաստել.
Լեշակեր որդերը Հայաստանը դիակի վերածեցին բավական չէ, հիմա էլ խլվրտում են դիակի շուրջ, ուզում են դիակը լափել... ու սրանց նման բնածին խաթաները մատները խոթում են ժողովրդի աչքը, աչքը հանում, վստահ լինելով, որ ժողովուրդը կուլ է տալու, ինչպես որ շատ հաճախ կուլ է տվել, ոչ թե քաշելու է անկյուն` քարալղելու... Իշխանությունը սկսեց առաջինը մարդու մտքի վրա աշխատել: Մեկին լռեցնելու համար մի-մի ոսկորն էլ բավական էր, մյուսներին էլ՝ փչացնելու...
Տգիտությունը բնատուր բան է, տգետը կարող է հանգիստ փչացնել, այլանդակել և շրջապատի համար չարիք դառնալ... և սրանք վերևներից կախված, ընկել են հասարակության ջանն ու դասեր տալիս, քարոզ խոսում... ալեկոծություններ են պետք, որ չկա, չի լինում, որովհետև միջակներն են բանի գլուխը կանգնած... դրանում համոզվել ենք, բայց երբ մեկը իրենց հիշեցնում է խղճի ու մեղքի գոյության մասին, քարն առնում ընկնում են... դրա համար էլ տգետներին բոլորը հանդուրժում են, որովհետև տգետները բոլորի հետ լավ են...
Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 1757 անգամ