Շնորհավո՛ր տարեդարձդ, ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ...
2016-06-22 23:20:00

 

14 տարեկան էի, երբ հայտնի վայրում տեղադրվեց Ալեքսանդր Թամանյանի արձանը: 

Ընտանիքով ներկա էինք մեծ ճարտարապետի արձանի բացմանը: Քանդակագործը՝ Արտաշես Հովսեփյանն այդ ժամանակ հորս տարիքին էր:
- Վա՜յ, քանդակագործը ի՜նչ նման է արձանին,- ասացի ես ու մերոնք, մեր շուրջը հավաքված մարդիկ ժպտացին /մի քիչ էլ զարմացան/:
Տարիներ անց, երբ արդեն ուսանող էի, մեր կուրսի ղեկավարը՝ ակադեմիկոս Լեւոն Հախվերդյանը մի օր բոլորիս հարցրեց ու ինքն էլ պատասխանեց /նրա խառնվածքն այդպիսին էր /.

- Տեսել եք, չէ՞, Թամանյանի արձանը, Արտաշի գործը...Իսկական շինարարի, քարտաշի կերպար է ստեղծել... բա ձեռքե՜րը...ինչ մե՜ծ են...իսկը քարտաշի ձեռքեր՝ տիրոջ պես ամուր հողին դրած,- ասաց Հախվերդյանը եւ շարունակեց.
- Բա նկատե՞լ եք, թե Արտաշը ինչքա՜ն նման է Թամանյանին...
Էս անգամ էլ ես համ ժպտացի, համ զարմացա...


Կուրսը մտքում տարակուսեց, թե ինչու է նա ճարտարապետին շինարար ու քարտաշ անվանում, բայց դե, Հախվերդյանին հասկանալու համար դեռ պետք էր 5 տարի սովորել...որպեսզի թատերագիտությունից զատ նաեւ իմանայինք՝ ճարտարապետական հղացումները պետք է կոնկրետ շինությունների վերածվեն, որ տնտեսությունը զարգանա, ըստ այդմ՝ երկիրը զարգանա...

Շնորհավո՛ր տարեդարձդ, ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ...

 

Կիմա Եղիազարյան

Այս նյութը դիտել են - 1478 անգամ