Կառավարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են: Այսպես, վարչապետի որոշմամբ՝ Հասմիկ Ղազարյանը ազատվել է ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից:
Նրա փոխարեն նշանակվել է Գրիշա Հովհաննիսյանը, ով զբաղեցնում էր Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնը: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արթուր Խաչատրյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ:
Այս նյութը դիտել են - 1554 անգամ