Մեր օրերում միապետական կարգերը թույլ չեն տալիս մեզ առաջխաղացում, թեկուզ հեռավոր նպատակը
2016-06-23 13:16:00

Մենք ենք ընտրել մեր կյանքը, բայց ինչպես այն կավարտվի, ոչ մեկ չգիտի... թեև այս փոթորկոտ օրերի մեջ մենք կրկին ընտրել են վատագույնը, որովհետև հույսներս կորցրել ենք ու այս խառնակ օրերի մեջ ընտրության հնարավորություն էլ չկա, որովհետև սևերը գրավել են տարածքներ ու հողեր են բաժանում...

Երբ մի մարդ իր ձեռքն է վերցրել պետության բոլոր գործերը, ղեկավարում է անձնապես մենակ ինքը` հաստատելով մի ռեժիմ, որ հավասարապես ընդունելի չէ ամենքի համար, որովհետև դա մի կառավարություն է լրտեսների, սարսափի այլ բոլոր տեսակի միջոցների... կան մարդիկ, ովքեր դեմ են արտահայտվում այս ռեժիմին, որովհետև ակնհայտ տեսնում է մարդը, որ երկիրը կործանվում է, այդ մարդկանց նկատմամբ ատելությամբ են լցվում հենց նրանք, ովքեր լրտես են աշխատում իրականում վախկոտ իշխանության գրկում, և սկսվում է մենամարտը՝ լրտեսին ուղարկում են մարդուն վերացնելու:

Եթե նույնիսկ ֆիզիկապես չեն վերացնում, ապա աշխատում են մարդու մտածողության` հեղափոխել, քարոզել սուտն ու մարդուն ապիկար դարձնել, այսինքն ամեն բանի ընդունակ է միապետը, անհեթեթությունը չափազանց ակներև է...

Եվ մեր օրերում միապետական կարգերը թույլ չեն տալիս մեզ առաջխաղացում, թեկուզ հեռավոր նպատակը... անասնական-եսամոլ մի կյանք է դառնում մեր կյանքը, ամեն մեկը ուտելու, թալանելու համար պատրաստ է անձը զոհելու, իսկ հայրենիքը մնացել է անտեր, որովհետև վերացրել են ուղեղը մարդու, մտածելու, խորհելու, և դա հատուկ ծրագիր էր վերացնել ուղեղը` լույսը, որ իրենք լրտեսներով ծառայեն միապետին, իսկ մատաղ սերունդը լցվի նույն քցելու, կողոպտելու միջոցով հաջողությունների...

Արթուր Հայրապետյան

Այս նյութը դիտել են - 1377 անգամ