«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը անտեղի մտնում է վարորդների գրպանները...
2016-06-23 13:44:00
Երբ «Փարկինգ Սիթիսերվիս»-ն եկավ Երևան , Հայաստանի առաջատար հեռուստաընկերություններով գովազդում և համոզում էին , որ դա լավ բան է, որ մեր մեքենան ապահով կանգնած է տեսախցիկների հսկողության տակ ու , եթե մեր մեքենային որևէ բան պատահի, մենք կարող ենք ձայնագրությունը վերցնել և դիմել ոստիկանություն: 
Հենց այդ ծառայության համար մենք պետք է վճարեինք տարեկան 12 000 դրամ, բայց հիմա ինչ է դուրս գալիս նրանք շրջում են մեքենաներով , նկարում և տուգանում են մեզ : 
Ու եթե ինչ-որ բան պատահի, նրանք մեզ չեն կարող տրամադրել վիդեո տարբերակը , քանի որ չունեն, ուղակի ֆոտո են անում պետ. համարանիշերը :
Հիմա հարց է առաջանում... Փաստորեն մենք վճարում ենք ոչ մի բանի համար, տուգանվում ենք, որովհետև մեր մեքենան կանգնացրել ենք մեր ծննդավայրում՝ այն փողոցում որտեղ ծնվել մեծացել ենք և ոչ մի ծառայություն չենք ստանում դրա դիմաց:

Էդգար Թումանյանի ֆբ էջից
Այս նյութը դիտել են - 1932 անգամ