Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին
2016-06-24 09:25:00

Հունիսի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին:

Զրուցակիցները քննարկեցին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին համահայկական օրակարգի հարցերի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Էնթոնի Բարսամյանը քննարկեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Այս նյութը դիտել են - 1446 անգամ