Վարչապետին ներկայացվել են հանրակրթական դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման արդյունքները
2016-06-24 09:28:00

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման արդյունքները: Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Աբրահամյանը կարևորել է հանրապետության դպրոցների վերանորոգման ու կառուցման ծրագրերի նպատակային և արդյունավետ իրականացումը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ վերոնշյալ հարցի առնչությամբ ևս մեկ անգամ կատարել մանրամասն վերլուծություն և ներկայացնել կառավարության քննարկմանը:  

Այս նյութը դիտել են - 1602 անգամ