Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը օդանավով ուղեւորվել է Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի:
Մինչ այդ նա եղել է Ծիծեռնաբերդի հուշահամալիրում՝ ՀՀ նախագահի և Ամենայն Հայոց Հայրապետի ուղեկցությամբ: Այստեղ նա աղոթք է հնչեցրել ու սպիտակ վարդեր դրել:
Նշենք, որ Գյումրիում Հռոմի Ֆրանցիոսկոս Պապը պատարագ կմատուցի Վարդանանց հրապարակում: Դրանից հետո Հռոմի Պապը կուղեւորվի Հայ կաթողիկե «Տիրամայր Հայաստան» եկեղեցու Պողոսյան կրթական կենտրոն: Այստեղ Հռոմի Պապը կճաշի, կհանգստանա հատուկ իր համար պատրաստված սենյակում: Կրթական կենտրոնի աշխատակիցները նվեր են պատրաստել Հռոմի Պապի համար՝ երկու անտուն որբերի բրոնզե արձանիկ:
Երեկոյան Հռոմի Պապը Երեւանում էկումենիկ արարողություն կանցկացնի եւ աղոթք կբարձրացնի հանուն խաղաղության:
Այս նյութը դիտել են - 1366 անգամ