Պապի այցով, մի տեսակ հանգստություն է իջել մեր երկրում, կարծես թե ետ ենք գալիս քառօրյա պատերազմից
2016-06-25 23:04:00
Բոլորս տարված ենք Պապի այցով, մի տեսակ հանգստություն է իջել մեր երկրում, կարծես թե ետ ենք գալիս քառօրյա պատերազմից: Մի տեսակ շունչը թողնում է կռվի ու խուճապի: 
Ցավալի է, որ այդ համատարած հանգստությունը էդպես էլ չի մտնի նաև զոհված զինվորների ընտանիք: Նրանք դեռ երկար համընդհանուր հոսանքի մեջ միայն իրենց զավակների անունները շշնջացող ելևեջները կլսեն: Իսկ առօրյայում այնքան խոսվեց Պապի այցի, հավատքի ու Քրիստոնեության վերստին փառքի մասին, որ արդեն կասկածելի է թվում այս անդորրը: Ու ամենակարևոր պահին աչքովս մի նյութ ընկավ…
Այն ժամանակ երբ մենք ամբողջ ուշադրությունը սևեռել ենք Պապի այցին, մեր ետևում կրկին դավեր են նյութվում… և մի թե կասեք , որ Ադրբեջանը նոր զրահատեխնիկայի առք է սկսել, ուղակի պահեստները լցնելու համար….
Շարունակում ենք հարգելիներս նույն քաղաքականությունը, ինչ մինչ ապրիլ էր: Ամեն նման հոդված կարդալիս Րաֆֆու խոսքերն եմ հիշում.
«Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այդ անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ… Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանայքը չէին հափշտակի… Այս վանքերից ծագեց մեր կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը ու քաջությունը. նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ»:

Էդգար Թումանյանի ֆբ էջից
Այս նյութը դիտել են - 1630 անգամ