Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ` միջնորդների կոչը նախագահներ Սարգսյանին եւ Ալիեւին
2016-06-27 09:05:00

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են անումհարգել սեփական պայմանավորվածությունները, որոնք տեղ են գտել մայիսի 16-ին Վիեննայի և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների համատեղ հայտարարություններում:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին վերացնել մնացած բոլոր խոչընդոտները՝ ԵԱՀԿ -ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի գրասենյակը ընդլայնելու համար: Մենք նաեւ կոչ ենք անում բանակցություններում առաջընթացի արձանագրման եւ ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմ ստեղծելու առաջարկի վերաբերյալ։ Մենք շարունակելու ենք կողմերի հետ համագործակցությունը՝ նախագահների վերջին երկու հանդիպման ընթացքում ձեռք բերված բոլոր արդյունքներին հասնելու նպատակով»,- ասված է համանախագահների հայտարարությունում:

Այս նյութը դիտել են - 1304 անգամ