Ագային ժողովի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ինչ-որ մեկը պլաստիկե շշով հարվածել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանին:
Հիշեցնենք, որ ԱԺ դիմաց հավաքվել են մի խումբ քաղաքացիներ՝ ընդդեմ Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի, որն առաջիկայում քննարկվելու է ԱԺ-ում:
Հրանտ Բագրատյանը մոտեցել է ակցիայի մասնակիցներին՝ ընդառաջելով ներկաների՝ համաձայնագրի էությունը պարզաբանելու խնդրանքին, և այդ ժամանակ հավաքվածներից շարքերից ինչ-որ մեկը պլաստիկ շշով հարվածել պատգամավորին:
«Նա շպրտեց շիշը և փախավ: Ամենայն հավանականությամբ, սադրիչ էր»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հ.Բագրատյանը:
Տեսանյութը՝ armlur.am-ի
Այս նյութը դիտել են - 1260 անգամ