«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանություններին եւ ուժայիններին ահավոր դուր չի եկել, որ լրատվամիջոցներից մեկն անմիջապես, դեռ Նորք Մարաշի օպերացիան չավարտված, գրել է, որ Արթուր Վարդանյանի հանցախումբը կապ ունի հայաստանյան ընդդիմադիր ուժերից մեկի հետ: Դա ամբողջովին խառնել է իշխանությունների հաշիվը՝ դեկտեմբերի 1-ի զարգացումներին ընդառաջ:
Բանն այն է, որ, ճիշտ է, Սեֆիլյանի եւ մնացյալքի հեռախոսները լսում են, բայց այս անգամ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները շատ զգուշորեն ու փակ են գործում եւ բացահայտ չեն ասում, թե դեկտեմբերի 1-ին եւ հետո կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկելու, որպեսզի իշխանությունները հանկարծակիի գան եւ հակամիջոցներ չկարողանան իրականացնել: Իշխանություններն էլ այդ հանցախումբը բերման ենթարկելով՝ ցանկանում էին իրենց իրական քայլերը չբացահայտել: Եվ վերջին պահին ամեն ինչ ջրի երես հանել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Այս նյութը դիտել են - 1682 անգամ