Հայտարարություն հանցագործության մասին
Հայտնում եմ, որ արդեն երկու օր է լուր է տարածվում մամուլի միջոցով, որ Երևանի Սիթի խանութներում ժողովուրդը կարող է անձնագիր թողնելով Նոր տարվա առևտուր կատարել: Սա օրենքի բացահայտ խախտում է և որակվում է որպես Սիթի խանութի սեփականատիրոջ կողմից ոչ այլ ինչ քան մի ողջ ժողովրդի հանցագործության դրդել: Անձնագիրը որևէ մեկին հանձնելը հղի է վտանգով, անձնագիրը կարող են գործածել հանցագործություն կատարելու համար և պատասխանատվության կանչել տվյալ քաղաքացուն: Պահանջում եմ ոստիկանությունից կանխել այս հանցագործությունը և պատասխանատվության ենթարկել Սիթի խանութի սեփականատիրոջը:
ՀՀ քաղաքացի Ս. Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից