Երբ որ ձիերին սկսեցին նալել, էշերն էլ սկսեցին ոտքերը բարձրացնել2016-06-27 13:56:00
Լավ, դուք ինչքան եք մնալու ձևի մեջ, հա լավ, հասկացանք, որ իմունիտետ եք ձեռք բերել, փչան թոդորոսների պես, որ փուչիկ եք տրաքացնում օդում, լավ մենք էլ երևի մութ սենյակում ընկել ենք մեր ստվերի հետևի՞ց... ու ոչ մի կերպ չեք կարողանում շեղվել ուղուց, ապա, ի՞նչ մի օրը դեռ չսկսած հեղափոխական ճառերով արենա եք դուրս գալիս:
Լավ, ժողովուրդը տեսողություն ունի, ունի, գիտեք, թե ձեզ թվում է ձեր մանդատների խաթեր, էլի ժողովուրդ եք բթացնելու: Խմբերի բաժանված, ամեն գնով կայացող, դատարկ դհոլները ամեն գնով պատվերներ են ընդունում պետպատվերի շրջանակներում ու գործի անցնում... արդեն իմունիտետ են ձեռք բերել...
Միայն գիտեմ, որ մի քանի հոգի մարդ կա այս երկրում, դե մի ավտոբուս, ովքեր անշահախնդիր պայքարում են իրենց վաղվա օրվա համար ու սիրտս կծկվում է հենց այդ մի ավտոբուս մարդկանց համար...եթե դու անգամ քո նպատակները չես հստակ ձևակերպել, և ամեն գնով ուզում ես փոխել իրավիճակ, չի ստացվի, կմնաս դատարկ օդի մեջ ագռավ որսացող մեկը... մասխարա հաղորդող քո ներկայությամբ գլխաքանակ ապահովելը դեռ չի նշանակում գաղափարի համար կռիվ տվող հասարակություն, դա նման է զանգվածի, որոնք չգիտեն ինչ են ուզում, բայց մտքի խորքում լավ գիտեն, որ անձնական շահի համար, հասարակություն չէ, ընտանիք էլ կոչնչացնեն, միայն հասնեն իրենց բաղձալի երազանքներին:
Ասում է` վատին քավոր չկա, լավին ինչքան ուզես...
Երբ որ ձիերին սկսեցին նալել, էշերն էլ սկսեցին ոտքերը բարձրացնել... Խելքին աշեցեք... այնպես որ ինչքան ուզում եք կուսակցություններ շինեք, յանմ ժողովրդի դարդով ապրելու մոլուցքով տառապողների, տալոններ բաժանեք, մեկ է, դուք ու ձեր տերերը մեր երկրի հետ կապ չունեք, ու չմտածեք, թե ձեր ազգանունները յան-ով է ավատվում, ուրեմն հայ եք, ո՛չ , դուք ընդամենը խամաճիկ եք, որ մի օր ընկնելու եք գետնին...
Երկիր եք կորցնում, երկրի համար արյուն են թափել, անուն եք կորցնում, արյուն եք կորցնում... լավ, դուք վաղը ձեր սերունդների աչքերին, որ նայեք, ի՞նչ եք ասելու... գիտեմ, որ սերունդների մեջ լինելու են մարդիկ, ովքեր ձեզ կախաղան են բարձրացնելու, անիծելու են, որ ձեր շարունակությունն են, որովհետև մի օր գաղափարը հաղթելու է, հիմա գաղափարը տնավեր է դարձել... մնացել են այժմ երկրում օլիգարխներն ու թշվառները, օլիգարխները հաղթում են թշվառներին, որովհետև հասկացել են, ազգ վերացնելու համար պետք է նախ երկրից քշել ուղեղը, հետո անտարբերություն սերմանել... ստացվեց, բայց այսպես չի կարող շարունակվել. մի օր կսթափվի հայը ու դուք կգտնեք ձեր տեղը՝ ճաղերի հետևում գարշահոտություն կտարածվի, մինդեռ լույսը կհաղթի խավարին, որովհետև երբեք մի ակորդով ու մի հարթության մեջ չի կարող գոյատևել մարդը...
Ու էլի պետք է սպասենք... սպասենք... վաղը, որ էլ ուտելու բան չլինի, ախր փախչելու եք է, գնալու եք եվրոպաներն ու օտարի ազգանունի տակ ապաստան եք խնդրելու, ախր ձեր նման անաղուհացները, որտեղ հաց, այնտեղ կաց են արել, դրա համար է, որ սիրտ չունեն ու չի ցավում...
Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 1291 անգամ