ՀՌՈՄԻ ՊԱՊԸ, ՀՀԿ ՊԱՌԱՎԸ ԵՎ ՄՈՒԿ -ՀՈՎՀԱՆՆԵՍ 1-ԻՆԸ 2016-06-28 14:18:00
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցը քննարկվեց ամեն կողմից:
Բոլորը խոսեցին, հիացան, կռահումներ արեցին: Լավ արեցին, իհարկե. պատմական այց է և դեռ կբարձրացնի Հայաստանի վարկը, Ցեղասպանության ճանաչման հարցում կունենա շարունակություն և այլն:
Մի բան, սակայն, վրիպել է բոլորի ուշադրությունից. ոչ մեկը չնկատեց, որ ոչ մի կադրում չերևաց Մուկը: Չհերքված տեղեկություններ կան, որ Հռոմի պապը երբ ասել է, որ իրեն դիմավորողնեի մեջ բիզնեսմեններ չլինեն, առաջին հերթին նկատի է ունեցել ՀՀ գլխավոր բիզնեսմեն-վարչապետին: Ավելին, կատակով թե լուրջ՝ ասում են, որ Պապը տեղյակ է եղել անգամ Մուկ մականվան մասին:
Միանգամայն արժանահավատ աղբյուրների համաձայն, Մուկը խորը դեպրեսայի մեջ է ընկել այս բացահայտ անտեսումից. նա մտադիր է եղել ադամանդակուռ խաչ և լիքը ոսկեղեն նվիրել, բայց բանի տեղ դնող չի եղել: Երևի, չի կարողանում հանգստանալ, և հիմա նրա սիրտը հովացնելու համար իր ձեռքի տակ բարգավաճող ԶԼՄ-ները իրար հերթ չտալով գրում են Մկան աչքի փուշ բոլորի դեմ: ՙՄալադեց՚ Մուկ. սենց որ գնա՝ շուտով Հայաստանում ընդհանրապես բոլորը կմոռանան Մուկ մականվան մասին և անգամ նոր, պատվական անուն կհորինեն, օրինակ՝ Հովհաննես 1-ին:
Մենք տենց թագավոր չենք ունեցել, չէ՞: Կամ՝ Հռոմի պապի ՙջիգրու՚՝ կարող է ասել, որ ճիշտ է, իր անունը Հովիկ է, ու իր թշնամիները իրեն Մուկ են ասում, բայց հոգու խորքում ինքը Խորխեն-Ջորջն է/ Ֆրանցիսկոսի իսկական անունն է/ ու շատ կաթոլիկ տղա է . խոստովանեք, որ վատ չի հնչում՝ Խորխե-Ջորջ Արգամիչ:
Փաստորեն, Հռոմի պապի այցից Հայաստանում երկու հոգի են դժգոհ մնացել՝ Մուկը և իր հարազատ, իր անունով երդվող-պատռտվող ՀՀԿ պառավը: Խոսում են, որ պառավը շատ է ջղայնացել Հռոմի պապի վրա և ասել է, որ Մուկ Արգամիչը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է, դրա համար էլ նախանձել է ու չի հանդիպել:
Հա, հեչ վատ միտք չի. բոլորը գիտեն, որ անգամ Մկան փողով առատորեն սնվող լրագրող-լրագրողուհիները և խորհրդական-խորհրդականուհիները նրա մասին խոսելիս Մուկ են ասում:
Չի կարելի, չէ՞: Սիրուն չի: Հիմա առաջարկում եմ դրա փոխարեն օգտագործել Խորխե-Ջորջը:
Մարգարիտ Սարգսյանի ֆբ էջից
Այս նյութը դիտել են - 3119 անգամ