Ստամբուլում ճանաչել են օդանավակայանի ահաբեկչության 36 զոհերից 27–ի ինքնությունը
2016-06-28 23:55:00

Թուրքիայի իշխանությունները ճանաչել են Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ահաբեկչության 36 զոհերից 27–ի ինքնությունը։ Նրանցից 26-ը Թուրքիայի քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով դատաբժշկական գրասենյակի տվյալները։

Հարազատներին արդեն հանձնել են 13 զոհի մարմինները։ Երեք մահապարտներ մարմինները ուսումնասիրվում են դատաբժիշկների կողմից։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի մուտքի եւ միջազգային տերմինալի ավտոկայանատեղիի մոտ մահապարտ ահաբեկիչները 3 պայթյուն էին իրականացրել։ Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 36 մարդ, եւս 147-ը վիրավոր են։

news.am

Այս նյութը դիտել են - 1173 անգամ