«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում կադրային եւ կառուցվածքային փոփոխություններ են ընթանում: Դեռ նախորդ շաբաթ, նախագահի հրամանագրով, Գարեգին Մխիթարյանն ազատվել էր ԱԱԾ տնoրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից։
Ի դեպ, այս պաշտոնանկությունը եւս կապվում է ապրիլյան պատերազմի հետ։ Նրա փոխարեն նշանակվել է Ստեփան Մելքոնյանը: Նա նախկինում գլխավորում էր հակահետախուզության գլխավոր վարչությունը: Սա միակ պաշտոնանկությունը չէ ԱԱԾ-ում՝ դիմում է գրել նաեւ ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Մնացական Մարուքյանը:
Լավատեղյակ աղբյուրից տեղեկացանք, որ Կուտոյանը մտադիր է քննչական վարչությունում ստեղծել նոր բաժին, որը կքննի կարեւոր, աղմկահարույց գործերը: Այն կգտնվի անմիջապես ԱԱԾ պետի կուրացիայի տակ, իսկ այդտեղ աշխատելու պատվին կարժանանան «ընտրյալները»: Շատ հնարավոր է, որ հին քննիչներից ոմանք չընդգրկվեն այդ բաժնում»:
Այս նյութը դիտել են - 1425 անգամ