Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:
Հանրապետության Նախագահի հրամանագրերով՝ երաժշտարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ նվագախմբի տուբահար Վաղարշակ Պեպանյանին և շեփորահարների խմբի կոնցերտմայստեր Շահեն Գևորգյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
Այս նյութը դիտել են - 1535 անգամ