ԱՄՆ-ն կմասնակցի Ստամբուլի ահաբեկչության հետաքննությանը
2016-06-29 00:31:00

ԱՄՆ-ն մտադիր է սերտորեն համագործակցել թուրքական իրավապահների հետ՝ Ստամբուլի օդանավակայանում գիշերը տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության ուղղությամբ: Այս մասին հայտնում է haqqin.az-ն՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպի՝ այս առնչությամբ տարածած հաղորդագրությունը: «Ցավոք, այս ահաբեկչությունը միայն մեկ հանգրվանն է այն շարքի, որ ուղղված է աշխարհի դեմ եւ խլում է խաղաղ բնակիչների կյանքեր եւ պատճառում տառապանքներ: Միաժամանակ նաեւ այս ահաբեկչությունն ավելացնում է մեր վճռականությունը՝ պայքարելու ահաբեկչության դեմ ռեգիոնում մեր գործընկերների եւ դաշնակիցների հետ եւ առաջին հերթին՝ Թուրքիայի կառավարության հետ՝ օժանդակելով ռեգիոնում բոլոր նրանց, ովքեր պայքարում են ահաբեկչության դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ;

hraparak.am

Այս նյութը դիտել են - 1360 անգամ