Գարեգին Նուշիկյանը՝ Աղվան Հովսեփյանի պես խնամի ունի...
2016-06-29 00:50:00

«Ես Հայ եմ» Ֆեյսբուքյան օգտատերը շարունակում է ներկայացնել մեր ազգընտիրներին...
Շարունակում եմ ներկայացնել մեր ազգընտիրներին և այսօր կխոսեմ թիվ 9 ընտրատարածքի պատգամավոր Գարեգին Նուշիկյանի մասին: 
Պարոն Նուշիկյանը ինտելեկտուալ և սեփական քրտինքով հարստացած բիզնեսմենի իմիջ ունի, ով` ընտրվելով որպես մեծամասնական պատգամավոր, Հայաստանում ընդունված չափանիշներով մեծամասնական լավ պատգամավոր չէ, քանզի իր ընտրատարածքի ժողովրդին անձնական հարցերով կարծես թե չի օգնում, իսկ եթե օգնում էլ է`ցույց չի տալիս: Բայց խորհրդարանի իմ աղբյուրները վկայում են, որ պարոն Նուշիկյանը բավականին ակտիվ և բուռն օրենսդրական գործունեությամբ է զբաղված, մասնակցում է գրեթե բոլոր հանձնաժողովի նիստերին և կարելի է ասել` դարձել է օրենսդիր գործունեությամբ զբաղվող պատգամավոր:
 Կլինի՞ հաջորդ խորհրդարանում պարոն Նուշիկյանը, թե`ոչ, կարծում եմ, եթե ցանկանա` շանսեր ունի, քանզի մի կողմից դրական իմիջ ունեցող գործարար է,մյուս կողմից` զբաղված է օրենսդիր գործունեությամբ, իսկ ամենակարևոր կողմից` Աղվան Հովսեփյանի պես խնամի ունի:
Այս նյութը դիտել են - 1544 անգամ