Ի՞նչ ֆինանսական հաջողություններ են սպասվում Հրե Կապիկի տարում....
2015-12-17 20:18:00

Հաջորդ տարի մենք բոլորս ցանկանում ենք բազմապատկել մեր եկամուտները և հարստանալ: Կամ գոնե, աղքատության մեջ չլինել և աստիճանաբար բարձրացնել եկամուտի մակարդակը: Խուսափել նյութական դժվարություններից և կողմնորոշել ֆինանսական հարցերում կօգնի ըստ Կենդանակերպի նշանի 2016թ. ֆինանսական հորոսկոպը:

Ֆինանսական հորոսկոպն աստղագուշակների խորհուրդներն են կենդանակերպի յուրաքանչյուր նշանին: Շնորհիվ այս հորոսկոպի՝ մենք բոլորս կիմանանք, թե ինչ սպասել 2016թ. Կարմիր Կապիկի տարուց:

Հրե նշաններ

Ֆինանսական առումով այս տարին հաջող կլինի Կենդանակերպի Հրե նշանների համար: Ձեր ֆինանսական հորոսկոպը բարենպաստ է, և անխոս, այն Ձեզ կուրախացնի:

Խոյերին սպասվում են պարգևատրումներ և պաշտոնի բարձրացում: Զբաղմունքի կտրուկ փոփոխությունը քիչ հավանական է, բայց առաջխաղացում զբաղեցրած պաշտոնում ավելի քան հնարավոր է: Եվ դա ամենաբարենպաստ կերպով կազդի Ձեր բյուջեի վրա:

Առյուծները 2016թ.-ին հնարավորություն կունենան փայլելու իրենց տաղանդներով և դրսևորվելու ամենաուժեղ կողմով: Ուշադրություն դարձրեք ամառային ամիսների վրա: Իսկ ցուցադրելով Ձեր լավագույն պրոֆեսիոնալ որակները, Դուք նույնպես առաջ կգնաք պաշտոնում:

Աղեղնավորներին աստղագուշակները խորհուրդ են տալիս բաց չթողնել երջանիկ դեպքերը, որոնք այս տարի շատ են լինելու: Եվ անպայման ձգտեք դրսևորել Ձեզ աշխատանքում:

Ջրի նշաններ

Ջրի նշաններին այս տարի ավելի դժվար կլինի: Բայց չարժե ընկճվել. Դուք սկզբում ստիպված կլինեք լողալ հոսանքին հակառակ, սակայն արդյունքն արժե դրան:

Խեցգետիններին աստղագուշակները խորհուրդ են տալիս ջանքեր գործադրել` պլանների իրականացման համար: Դրա համար անհրաժեշտ է սկզբում այդ պլանները կազմել. դրեք Ձեր առջև մոտիվացնող նպատակ, և ձմռանն իրավիճակը կփոխվի:

Ֆինանսական հորոսկոպը Կարիճներին հաջողություններ միանգամից չի խոստանում, բայց աննշան դժվարությունների հաղթահարման հետ լավ փոփոխությունները նկատելի կլինեն: Հաջողության համար Ձեզ կօգնի ամանորյա փողի թալիսմանը:

Ձկները, դատելով կանխագուշակումներից, ավելի լավ է բարենպաստ վիճակի չսպասեն: Հիշեք, որ այս տարի գլխավորում է Հրե տարերքը, իսկ դա նշանակում է, որ Դուք ինքներդ պետք է ստեղծեք ամեն ինչ:

Հողի նշաններ

Հողը և կրակը գտնվում են չեզոք հարաբերությունների մեջ, դրա համար էլ ոչինչ չի խանգարում հողի նշաններին բարելավել իրենց դրամապանակի վիճակը:

Վստահություն ձեռք բերելու համար Ցուլերը պետք է դեպի իրենց գրավեն կրակի բարեհաճությունը: Զբաղվեք դրանով Ամանորից և ամբողջ տարվա մեջ պրոբլեմ չեք ունենա:

Կույսերին կօգնի ինքնավստահությունը և վստահությունը` վաղվա օրվա հանդեպ: Ինչքան պինդ կանգնած լինեք ոտքերի վրա, այնքան հեշտ կլինի վաստակել 2016թ.-ին:

Այծեղջյուրներին սպասվում է իսկական առատության եղջյուր, բայց այն, թե ինչքան շուտ այն կլինի, կախված է Ձեր ջանքերից: Ինչքան շուտ սկսեք ջանք գործադրել, այնքան ավելի շուտ կհամոզվեք Հրե Կապիկի առատաձեռնության մեջ:

Օդի նշաններ

Օդն անհրաժեշտ է կրակին, քանի որ այն աջակցում է այրման պրոցեսին: Այս երկու տարերքները կախված են իրարից, դրա համար էլ Օդի նշանները կարող են չանհանգստանալ իրենց վիճակի համար:

Երկվորյակների բյուջեն կաճի անսպասելի իրավիճակներում իրենց չկորցնելու և ամեն ինչում շահավետ կողմ տեսնելու նրանց ընդունակության շնորհիվ: Երկվորյակներն իրենց լավ կզգան նաև ճգնաժամային պահերին, և բարենպաստ կավարտեն հաջորդ` 2016թ.-ը:

Կշեռքները կարող են իրենց ձեռքում պահել արդեն ձեռք բերած միջոցները և լրջորեն ավելացնել այն: Անել դա կօգնի Ձեզ Ձեր բնածին հնարամտությունը:

Ջրհոսներն ըստ հորոսկոպի պետք է մնան իրենք իրենց հետ: Ձեր բնական էներգետիկան կփոխհամագործակցի ֆինանսական հոսքերի հետ և առատություն կգրավի ավելի լավ, քան յուրաքանչյուր թալիսման:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Աղբյուրը`http://168.am/2015/12/18/575981

Այս նյութը դիտել են - 1763 անգամ