Ինչպես տեղեկացրել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, երեկ տհաճ միջադեպ էր գրանցվել գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ կենտրոնի մի քանի աշխատակիցներ ոչ կոռեկտ և անվայելուչ վերաբերմունք էին դրսևորել ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող Ռոբերտ Աբրահամյանի ծնողների հանդեպ:
Սա իրոք կենտրոնի գործունեության ողջ ընթացքում առաջին և վստահ եմ նաև վերջին նման միաջադեպը կլինի, քանի որ ինքս անձամբ ծանոթ եմ «Աստղիկ» բժշկական կենտրոնի անբասիր կենսագրությանը: Կենտրոնի բուժպերսոնալը բաղկացած է մեր հանրապետությունում և արտերկրում հայտնի` հեղինակություն վայելող բարձրակարգ մասնագետներից, համալրված է նորագույն բժշկական և ես կարող եմ ասել մեր երկրում առայժմ եզակի սարքավորումներով:
Սամվել Ալեքսանյանի կողմից կենտրոնի հիմնադրման գերնպատակը եղել և մնում է հատկապես սոցիալապես անապահով խավին` ժամանակին, որակյալ և կրկնում եմ միանգամայն անվճար բուժօգնություն տրամադրելը, հատկապես իր համայքի բնակչները մշտապես օգտվում են «Աստղիկ» բժշկական կենտրոնի անշահախնդիր ծառայություններից, իսկ նրանցից շատերի` կյանքի համար վտանգավոր, բավականին բարդ և շատ թանկ արժեցող վիրահատությունները նույնպես կատարվել են անվճար, համոզվելու համար բավական է` մի փոքրիկ հարցախույզ անցկացնեք Մալաթիա- Սեբաստիա համայնքի բնակիչների շրջանում:
ՈՒրախալի փաստ է, որ կենտրոնի տնօրինությունը շատ արագ և օպերատիվ արձագանքեց այս միջադեպին: Անբարեկիրթ և զոհված զինծառայողի ծնողների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերած աշխատակիցները ազատված են աշխատանքից, իսկ Ռոբերտ Աբրահամյանի մոր՝ Միլանա Ավանեսյանի բուժումն արդեն սկսված է և շուտով նրան կվիրահատեն, ցանկանանք մեր զոհված հերոսի մայրիկին շուտափույթ և վերջնական ապաքինում, իսկ երեկվանից մեր քաղաքացիներին հուզող բոլոր հարցերին` բավականին սպառիչ, բորոր տեսակի տարակուսանքները փարատող և միանանգամայն համոզիչ պատասխանեց, Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը:
Տա Աստված մեր քաղաքացիները զերծ լինեն հիվանդություններից, բայց եթե այնուամենայնիվ ծագեն որոշակի առողջական խնդիրներ, ապա որպեսզի համոզվեք իմ յուրաքանչուր տողի արդարացի ու ճիշտ լինելու մեջ, ապա առանց վարանելու դիմեք «Աստղիկ» բժշկական կենտրոնի մասնագետներին և վստահ եղեք, որ կենտրոնից հեռանալիս անպայման կարտաբերեք շնաորհակալության և երախտիքի խոսքեր:
Այս նյութը դիտել են - 1584 անգամ