Բիշարյանը գողական է գնում. Նիկոլ Փաշինյանին ասում է՝ շիշը կտամ գլխիդ...
2016-06-29 12:41:00
Հեղինե Բիշարյանը մոռացել է իր ու իր կուսակցության հաճախորդ լինելու, տարիներով ժողովրդին խաբելով, բանկա-բուդուլկա-մուրաբա-հեռախոս-ներն ու կաշառակերության մասին, երբ հարց է առաջանում այս կուսակցությունը իր և իր անդամների հետ վրա են տալիս, թե մենք անմեղ ենք, մեզ խաբում են ու մեր վրա մատ թափ տալիս: 
Հասկանում եմ, եկող տարի ընտրություններ են, բա ձեր լեզվի ու ձեր ճիչերի համար պետք է մանդատ ստանաք, հազար ու մի հարցեր կան լուծելու... թե մոռացել եք ձեր ով լինելը, թե կարծում եք ՕԵԿ-ից դարձաք Հ. Վերածնունունդ ուրեմն ձեր դեմքերն էլ մոռացանք, ձեր մեքենայությունն էլ: Բիշարյանը երև հիշողության հետ լուրջ խնդիրներ ունի, մոռացել է, որ մարտի մեկին իր առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հայտնի ելույթն ու այդ ժամանակ իշխանությունների հետ ձեռքերը արյունոտված Բաղդասարյանը հայտարարեց, որ լավ է տաս զոհերով պրծանք, կարծես այդ ժամանակ ինքը հայի կողքին հային պաշտպան էր աշխատում, բայց տակից կրակում էր ու ամեն զոհի համար հաղորդում իր տիրոջը:
Բիշարյանը գողական է գնում. Նիկոլ Փաշինյանին ասում է՝ շիշը կտամ գլխիդ, այ համբալ... տիկնայք և պարոնայք, դուք էս ուր եք ընկել, էս ուր եք ձեր երկար լեզվով գնում... ԱԺ-ում գնալով ընդդիմություն կոչվածը խելռում է, հոգեխանգարմունքից ճիչեր են արձակում ու սրանքց թվում է, թե մենք ոչինչ չենք հասկանում, չգիտենք, թե ինչու են էս ամառվա շոգին սկսել լրբանալ... գողականների բազար են սարքել ԱԺ-ն, ամոթ է, գնացեք տեցի կռուգ, ԱԺ-ը տեղափոխեք տեցի կռուգ. ձեր նեղ ու լայն հարցերը, այնտեղ քննարկեք, ԱԺ-ն ձեր համար գողականների հավաքատեղի չէ. ..
Թե իմ ասած՝ գարԱԺ-ում ձեր նմանները մեր բոլորի ճակատագրերը խորտակելով, ներկայացում են տալիս, վերևներից ուղարկած սցենարի հաշվին:
Սև է եկել մեր ընդդիմության գլխին... եթե ընդդիմությունը Հեղինե Բիշարյանն է իր ծաղիկներով, կամ էլ Նաիրա Զոհրաբյանը իր շքախմբով ուրեմն երկրում ընդդիմություն չկա... չկա...

Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 3509 անգամ