Ծառուկյա՞նն է ծեծել Աշոտյանին2016-06-30 10:12:00
Հետաքրքիր հանգամանքներ են ի հայտ գալիս օրերս արտասահմանում գտնված նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի դեմ իրականացված հարձակման մասին: Կասկածներ կան, որ Աշոտյանի նկատմամբ բռնություններ կիրառելու նախաձեռնության թիկունքում կանգնած է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Թե որքանով է սա համապատասխանում իրականությանը՝ լրագրողները փորձել են ճշտել անձամբ Արմեն Աշոտյանից: Սակայն Հանրապետական կուսակցության փոխնախագահը միայն նշել է, որ այժմ ոչինչ ասել չի կարող. «Այդ թեմայով հարցազրույց չեմ տալիս, քանզի հետաքննություն է ընթանում»։
Փաստացի Աշոտյանը ոչ ընդունել, ոչ էլ բացառել է նման հնարավորությունը: Իսկ դրա համար վերջինս լուրջ պատճառներ ունի: Ժամանակին, երբ Աշոտյանը կոկորդ էր պատռում Ծառուկյանին փնովելու և վարկաբեկելու համար, երբ հրապարակավ նրան «Դոդի Գագո» էր անվանում, պիտի բավարար խելք ունենար՝ հասկանալու, որ ոչ մի վիրավորանք անպատասխան չի մնում և մի օր վրա է հասնելու դրանց համար պատասխան տալու պահը: Իսկ հիմա կարծես թե եկել է այդ ժամանակը: Ու եթե Բելգիայում հաշվեհարդարն այնքան էլ հաջող չստացվեց, ապա Ծառուկյանը ցանկության դեպքում միշտ էլ կգտնի մի հարմար «դալան»՝ Աշոտյան տփելու համար:
shame.am
Այս նյութը դիտել են - 7746 անգամ