Քաղաքական վերլուծաբանների խոսքերով, Ռուսաստանին ծանր շրջան է սպասվում
2015-12-18 08:04:00

Սիրիայի դեմ ուղղված Ռուսաստանի օդային հարձակումները՝ Մոսկվայի համար միջազգային մակարդակով ապահովում են ահաբեկչության և փախստականների հարցերում կենտրոնական տեղ: Աշխարհում Կրեմլի դիրքորոշման կարևորությունը Մոսկվայում դիտարկվում էր որպես հաղթանակ, դրանով իսկ վերջ դնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի դիվանագիտական մեկուսացումը:

Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնից Վիկտոր Միզինը ասում է,- «Իմ կարծիքով, քաղաքական և ռազմական վերնախավի շրջանում այստեղ ընդհանուր կարծիք է տիրում, որ Ռուսաստանը այժմ մրցակցային դեր ունի Արևմուտքում»:

Ռուսաստանը հայտարարում է, թե ռմբակոծումների համար որպես թիրախ է ընտրում  ահաբեկիչներին։ Սակայն Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի դեմ գործող  ապստամբներին նշանակետի տակ առնելու մեջ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական գործողությունները անհետևանք չմնացին:

Դաեշ ահաբեկչական խմբավորումը իր վրա վերցրեց ռուսական մարդատար օդանավի կործանման պատասխանատվությունը:

Քարնեգի հաստատության Մոսկվայի կենտրոնից Ալեկսանդր Բանովը ասում է,- «Դա մեծացրեց ռուսների դեմ ահաբեկչական գործողությունների վտանգը, թե՛ երկրում, և թե՛ դրա սահմաններից դուրս»:

Թուրքիայի կողմից իր սահմանի մոտ ռուսական ռազմաօդանավի կործանումը երկու այս երկրների հարաբերությունները գրեթե խզեց՝ ստեղծելով նոր հակամարտության վտանգ։:

Անկախ այն հանգամանքից, որ ուժի դիմելու փաստը Ռուսաստանում դեռևս աշխատում է, անկում ապրող տնտեսության հենքի վրա կյանքն այստեղ դառնում է ավելի դժվար:

Ալեկսանդր Բանովը ասում է,- «Երկիրը ոչնչացված չէ, սակայն բավականին թույլ է: Լճացման մեջ է ու չի զարգանում: Նոր տեխնոլոգիաների և գումարի պակաս կա»:

Ալեկսանդր Բանովի խոսքերով, տնտեսության շարունակական անկումը վերջիվերջո կնվազեցնի Պուտինի աջակիցների թիվը, որը դեռևս ռեկորդային բարձրության վրա է գտնվում:

Այս նյութը դիտել են - 1485 անգամ