Միացյալ Նահանգները վերահաստատել է, որ հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման մեջ: Այդ մասին է հայտարարել ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քրբին, մեկնաբանելով պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հեռախոսազրույցները.
«Զրույցների ընթացքում անշուշտ խոսվել է Լեռնային Ղարաբաղի մասին եւ թե ուր են տանում այդ գործընթացները: Մեր ցանկությունն է տեսնել այնտեղ խաղաղ կարգավորում»:
Ավելի վաղ «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը համոզմունք էր հայտնել, որ միայն եւ միայն հրադադարի պահպանման դեպքում է հնարավոր արդյունավետ բանակցություններ վարել: Դեսպանը նշել էր որ բանակցային ներկա փուլում սեղանին են դրված մի քանի առաջարկություններ, որոնց շուրջ կողմերը ունեն հակասություններ, սակայն համաձայնության գալը հնարավոր է, առավել եւս որ պահը դրա համար հասունացել է:
Այս նյութը դիտել են - 1200 անգամ