«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նախարարությունը բացատրություն է պահանջել «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Գեորգի Օկոեւից: Նշված բժշկական կենտրոնն առավել հայտնի է որպես «Մարգարյան հիվանդանոց»: Պարզաբանում են պահանջել հունիսի 29-ին հիվանդանոցում մահացած պտղի դեպքի հետ կապված: Մեր տեղեկություններով՝ երեկ Օկոեւը պաշտոնական բացատրություն է ներկայացրել նախարարությանը` մասնավորապես նշելով, որ 28 տարեկան հղի կինը հղիության 33-րդ շաբաթում` հունիսի 25-ին, ընդունվել է հիվանդանոց՝ բարձր ռիսկի հղիների բաժանմունք, եւ ախտորոշումն էլ եղել է վաղաժամ ծննդաբերության սպառնալիքը: Նա ստացել է համապատասխան բուժում: Հսկողության ընթացքում պտղի վիճակի կողմից որեւէ շեղում չի հայտնաբերվել: Հունիսի 29-ի գիշերը անցկացրել է հանգիստ, իսկ լուսադեմին՝ ժամը 07:00-ին, գանգատվել է որովայնի շրջանում սուր ցավերից: Նրան զննել են, եւ պտղի սրտի զարկերը չեն լսվել: Գերձայնային հետազոտությամբ ախտորոշվել է պտղի մահ»:
Այս նյութը դիտել են - 2287 անգամ