Բնակիչների հերթական ընդունելությունը Արաբկիրում
2016-07-01 00:21:00

Սահմանված հստակ ժամանակացույցով շարունակվում են Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի կողմից յուրաքանչյուր հինգշաբթի կազմակերպվող բնակիչների ընդունելությունը:

Բնակիչների ընդունելության օրերին հիմնականում բարձրաձայնվում են խնդիրներ, դժվար լուծելի հարցեր, որոնք լրացուցիչ ուսումնասիրման, շտապ կարգավորումների և հատուկ ուշադրության կարիք ունեն, սակայն առանձնակի պարտավորեցնող են արաբկիրցիների կողմից հնչող գոհունակության, շնորհակալական խոսքերն ու անկեղծ բարեմաղթանքները:

Այս անգամ բնակիչների ընդունելությանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը լսել է ու հանձնարարել ընթացք և լուծումներ տալ 13 արաբկիրցիների հուզող խնդիրներին:

Այս նյութը դիտել են - 1482 անգամ