Այսօր լրանում է Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին
2016-07-01 00:50:00

Այսօր լրանում է Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին: Այս մեկ տարվա ընթացքում երիտասարդ քաղաքապետը իր ամենօրյա քրտնաջան աշխատանքի, իրականացրած ու դեռ իրականացման փուլում գտնվող վիթխարի ծրագրերի, իր նախընտրական բոլոր խոստումներին տեր կանգնելու շնորհիվ` հաջողվել է արդարացիորեն արժանանալ իր համաքաղաքացիների անմնացորդ սիրուն, հարգանքին և վստահությանը:

Խոսելով Արգամ Աբրահամյանի մասին, Արտաշատցիները առաջին հերթին մատնաշում են նրա մարդկային որակները, իր քաղաքի և նրա բնակիչների ամենօրյա հոգսով և ցավով ապրելու ու այդ հոգսերն ու կարիքները հոգալու համար` իր գիտելիքներն ու ռեսուրսները ներդնելու պատրաստակամությունը:

Արգամ Աբրահամյանի քաղաքապետ դառնալու գերնպատակը եղել և մնում է` Արտաշատը ավելի բարեկարգ, ավելի գեղեցիկ, իսկ Արտաշատցու կյանքը ավելի բարեկեցիկ, իր քաղաքի փոքրիկների համար լուսավոր ապագա կերտելը:

Ահա սրանք են այն կարևոր առաջնահերթությունները, որոնք երկար մտորումներից և քննարկումներից հետո ստիպեցին Արգամ Աբրահամյանին` առաջադրվելու այդ կարևոր ու պատասխանատու պաշտոնում:

Լինելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, Արգամը կարողանում է հմտորեն օգտագործել իր հոր պետական տարբեր պաշտոններ զբաղեցնելու տարիների ընթացքում կուտակած` ղեկավարման վիթխարի փորձը ու հայրենիքը անմնացորդ սիրելու ու սեփական ժողովրդին անձնվիրաբար ծառայելու հայրական պատգամները:

Վստահ եմ, որ բազմափորձ ու հայրենասեր քաղաքական գործչի` վարչապետ Հովիկ Աբրահամյանի և շնորհալի երիտասարդ ու քաղաքականության մեջ իր առաջին, բայց արդեն տեսանելի ու խոստումնալից քայլերը կատարող Արգամ Աբրահամյանի միմյանց հետ հանդիպումներն ու զրույցները, միանշանակ դրական ազդեցություն են ունենում երիտասարդ քաղաքապետի իր առջև ստանձնած պարտավորությունների ժամանակին ու անթերի կատարման գործընթացի վրա:

Որպես հետգրություն ցանկանում եմ խոսել, նաև Աբրահամյան ընտանիքի վաղուց մտադրված ու համայն հայության համար նվիրական ևս մեկ ծրագրի մասին:

Խոսքը Հայաստանի պատմական մայրաքաղաք Արտաշատի ավերակներում վերականգնողական աշխատանքներ կատարելու մասին է: Ճիշտ է այս ծրագիրը պահանջում է հսկայական նախագծային աշխատանք, մասնագիտական լրջագույն քննարկումներ ու նաև ֆինանսական խոշոր ծախսեր, սակայն եթե Աբրահամյան ընտանիքին հաջողվի կյանքի կոչել և իրականություն դարձնել այս պատմամական մտահղացումը, ապա այս փաստը հրաշալի առիթ կդառնա, որպեսզի ազգովի յուրօրինակ հարգանքի տուրք մատուցենք Արտաշատի հիմնադիր` Արտաշես Մեծին, ինչպես նաև կլինի անգնահատելի նվեր ողջ հայ ժողովրդին:

Շնորհավորում եմ Արգամ Աբրահամյանին պաշտոնավարման մեկ ամյակի կապակցությամբ, ցանկանում եմ նրան հաջողություններ իր բորոր հայրենաշեն և ազգանպաստ ձեռնարկումներում:

Էդիկ Մնոյանի ֆբ էջից

Այս նյութը դիտել են - 1386 անգամ