Վթարի է ենթարկվել երգիչ Մարտին Մկրտչյանը. կան տուժածներ
2016-07-01 00:58:00

Հայտնի երգիչ Մարտին Մկրտչյանի մասնակցությամբ հունիսի 30-ի գիշերը Երեւանում տեղի է ունեցել ավտովթար:Ոստիկանությունից հայտնում են, որ Երեւանի Սարալանջի փողոցի եւ Ազատության պողոտայի խաչմերուկում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել արգելապատնեշին:

Ավտովթարի հետեւանքով տուժել են 33-ամյա Մարտին Մկրտչյանի վարած ավտոմեքենայում գտնվող երկու ուղեւորները, որոնցից մեկն անչափահաս է:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ղեկին եղել է հայտնի երգիչ Մարտին Մկրտչյանը:

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

Այս նյութը դիտել են - 1945 անգամ