«Բելաջոյի» Գրիշը եղբոր հետ էլ լավ հարաբերություններ չունի...
2016-07-01 01:51:00

Այսօր կխոսեմ բացառիկ սկզբունքայնություն ունեցող մի պատգամավորի մասին, ով գրեթե միշտ խորհրդարանում է մեկ այս, մեկ այլ կուսակցության հովանու ներքո, և այսքան տարիների ընթաքում սկզբունքորեն որևէ անգամ ելույթ չի ունեցել, և մեծ հաշվով չի զբաղվել պատգամավորական գործունեությամբ: Բայց վստահ եմ, որ եթե ցանկանա, գալիք ընտրություններին ևս կմասնակցի և կդառնա պատգամավոր , քանզի ինչպես կյանքն է ցույց տալիս, նման սկզբունքային պատգամավոր բոլոր իշխանությունների օրոք էլ մեր խորհրդարանում անհրաժեշտ են:

 Այս լեգանդար անձնավորությունը թիվ 13 ընտրատարածքի պատգամավոր Գրիգոր Մարգարյանն է :

Վստահ եմ, այս անունը շատ շատերին ոչինչ չի ասում , քանզի այս մարդն ավելի շատ հայտնի է որպես «Բելաջոյի» Գրիշ , բայց հետաքրքիր է, որ նա որքան կապ չունի խորհրդարանի հետ, այդչափ էլ կապ չունի «Բելաջոյի» հետ , քանզի հանրահայտ այդ ռեստորանը պատկանում է ոչ թե մեր սկզբունքային պատգամավորին, այլ` նրա եղբորը , ով բավականին հարգված և պարկեշտ գործարար է, և մեր սկզբունքային պատգամավորը հենց իր եղբոր հեղինակության և միջոցների շնորհիվ էլ ընտրվում է պատգամավոր (լուրեր են տարածվել, որ մեր սկզբունքային Գրիշը եղբոր հետ էլ լավ հարաբերություններ չունի) :

Այս ամենում ինձ մեկ բան է զարմացնում, նրա ընտրատարածքի բնակիչները , ովքեր իրենց պատգամավորին դեմքով կամ չեն ճանաչում, կամ վաղուց մոռացել են , ինչո՞ւ են նրան ընտրում :

Ես Հայ Եմ-ի ֆբ էջից

Այս նյութը դիտել են - 1981 անգամ