Սպասեք անակնկալների. Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը՝ աշխատանքից ազատվելու մասին
2016-07-01 09:59:00

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից իրականացված օպտիմալացումների հետեւանքով զբաղեցրած պաշտոնից ազատվել է նրա խորհրդական Նարեկ Մալյանը: Վերջինս պատասխանեց այս թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

-Պարոն Մալյան, նախ կարող եք ասել, թե ե՞րբ եք ազատվել աշխատանքից:

-Մի քանի օր առաջ: Ոստիկանապետը որոշում է կայացրել, որպեսզի օպտիմալացումը ամենավերեւից սկսի՝ այսինքն՝ իր իսկ աշխատակազմից: Թվով կարծեմ 7 հաստիք է կրճատվել: Ասեմ ավելին՝ ես ողջունում եմ օպտիմալացման վերեւային տարբերակը, ինձ համար դա շատ ընդունելի է:

-Այսինքն, պատճառը միայն իրականացվող օպտիամալո՞ւցմն էր:

-Իհարկե:

-Հիմա ինչո՞վ եք զբաղվելու, որտե՞ղ եք աշխատելու:

-Երիտասարդ թոշակառու հաստատ չեմ դառնալու (ծիծաղում է): Մնացած մասով եկեք անակնկալը չփչացնեմ: Կարծում եմ, շատ շուտով նույն թեմայով էլի առիթ կունենամ խոսելու: Հաստիքների կրճատում մեծ հաշվով դեռ ոչինչ չի նշանակում:

-Այնուամենայնիվ, ձեզ համար այս որոշումը սպասելի՞ էր:

-Իհարկե, սպասելի էր եւ օրինաչափ էր, ավելին՝ ողջունելի էր:

-Պարոն Մալյան, հնարավո՞ր է դուք եք խորհուրդ տվել Վլադիմիր Գասպարյանին ձեզ ազատել խորհրդականի պաշտոնից:

-Շատ լավն էր (ծիծաղում է): Համենայնդեպս, եթե ես լինեի այդ խորհրդի հեղինակը, ես խորհուրդ կտայի, որ օպտիմալացումը վերեւից լինի: Ես կարծում եմ, որ ցանակցած փոփոխութուն պետք է սկսել ամենավերեւից:

-Հիմա դուք տեղյա՞կ եք թե այդ օպտիմալացումից հետո ոստիկանապետը քանի՞ խորհրդական ու օգնական ունի:

-Այ էդ հարցով խորհուրդ կտամ դիմեք լրատվական վարչություն:

-Թեեւ դուք նշում եք, որ անակնկալների սպասենք, բայց այնուամենայնիվ, ձեզ կրկին ոստիկանական համակարգում կտեսնե՞նք:

-Եկեք չպատասխանեմ, եկեք ուղղակի ժպտամ:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 2121 անգամ