Ամբողջ հանրապետության կրիմինալ և քրեածին ավազակախումբը մեծ շուքով նշեց իր փառապանծ նախագահի ծննդյան օրը...2016-07-01 10:45:00
Ամբողջ հանրապետության կրիմինալ և քրեածին ավազակախումբը մեծ շուքով նշեց իր փառապանծ նախագահի ծննդյան օրը:Նախագահ,որն իր երիտասարդության տարիներին, իր հոգևոր հայրեր՝Ալիևի և Կևորկովի հետ համատեղ ,մեծագույն հաջողությամբ հայաթափեց Լեռնային Ղարաբաղն ու զինվորագրվեց Հայաստանը կործանելու ՞սրբազան՞ գործին...
Իրեն շրջապատելով հանցագործ ու ազգադավ տականքներով,նա մեծագույն հաջողությամբ շարունակում է իր գործը,իրավամբ դասվելով աբդուլ համիդի և թալեաթ փաշայի կողքին:Այսօր հայ ժողովուրդը գոյատևման խնդրի առջև է կանգնած:
Թալանվել ու թալանվում է ամեն ինչ,արտագաղթը դարձել է սպիտակ ցեղասպանությանը համարժեք գործընթաց,նպատակասլացորեն կործանվում է բազմադարյա մշակույթ ունեցող ժողովրդի բարոյական արժեհամակարգը,իսկ աշխատավոր հայ ժողովուրդը բառիս բուն իմաստով հանապազոր հացի գերխնդրի առջև է կանգնած:
Ազգային ժողովն ու կառավարությունը հավատարիմ շան նման ծառայում և ամեն ինչով նպաստում են հանցավոր ռեժիմին և նրա շարունակական վերարտադրմանը...
Խաչիկ Մանուկյանի ֆբ էջից
Այս նյութը դիտել են - 2462 անգամ