Կազատի՞ արդյոք նախագահ Սարգսյանը Աբրահամյանի մարմինը նրա դատարկ գլխի դարդից
2016-07-01 11:28:00

Օսկան Քոչարյան

Առաջիկա օրերին Երևանում տեղի է ունենալու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հիմնադրած«Ազգային միասնության շարժման»ներկայացուցչական ժողովը, որին մասնակցելու համար Երևան է գալու հենց ինքը՝ հիմնադիրը:

Թե ի՞նչ բան է այդ շարժումը, ո՞րն է դրա գործառույթը՝ շատ քչերին է հայտնի: Սա ավելի շատ հիշեցնում է մի ծխածածկույթ, որի թիկունքում Աբրահամյանն անորոշ շարժումներ ու տեղաշարժեր է կատարում՝ տպավորություն ստեղծելով, թե իբր ինչ-որ բանով է զբաղված: Բայց հիմա մարդկանց հետաքրքրում է ոչ այնքան այդ կառույցը, որքան նրա վաղվա օրը: Բանն այն է, որ խոսակցություններ կան, թե իբր «Ազգային միասնությունը» դառնալու է կուսակցություն, և Աբրահամյանի գալը հենց դրանով է պայմանավորված:

Սակայն սրա մասին այժմ գրեթե անհնար է ստանալ հստակ պատասխան: Իսկ պատճառը ոչ թե ՌՀՄ նախագահի գաղտնապահությունն է, այլ այն, որ ինքն էլ դեռ հստակ ոչինչ չգիտի: Մեծ է ցանկությունը՝ հայտնվել քաղաքական թոհուբոհի կենտրոնում, սակայն չնչին են արդյունքների հասնելու դրա հնարավորությունները: Դրա համար էլ նա շարունակ բլեֆ է անում, կամ ավելի պարզ ասած՝ սուտ է խոսում: Նույնն էլ ներկա պահին է: Ասվում Է, թե առաջիկա հավաքը ընդամենը ներկայացուցչական ժողով է, որն իրենք հրավիրում են Երևանում՝ նվիրված ՀՀ զարգացման տնտեսական խնդիրներին: Բայց հետո նրա ներկայացուցիչը հավելում է. «Արա Աբրահամյանն ընդամենն ասել է, որ եթե անհրաժեշտություն լինի, կարող է նաև կուսակցություն ստեղծել: Իսկ իր որոշման վերաբերյալ ինքը կգա, կպատասխանի»:

Փաստորեն պետք է ակնկալել, որ կրկնվելու է նախորդ անգամվա իրավիճակը: Աբրահամյանը կգա, մեծ-մեծ խոստումներ կտա, մարդկանց կմոլորեցնի ու վերստին կթռնի Հայաստանից՝ իր համակիրներին թողնելով անհարմար վիճակի մեջ:

Իսկ հայ ժողովրդի և հենց Արա Աբրահամյանի շահերից է բխում այն, որ պրն Աբրահամյանը գա Հայաստան ու դառնա անհաշտ ընդդիմադիր, ցանկալի է` Օսկանյանի, Բաղդասարյանի հետ դաշինքում: Այդ դեպքում նախագահ Սարգսյանին արդեն Աստված կստիպի բարբարոսաբար պատժել թե սրան, թե նրանց: Եվ Հայաստանում էկոլոգիական դրախտ կհաստատվի: Դե, իսկ Արա Աբրահամյանն էլ կփրկվի ինքն իրենից: Ի վերջո, մեղք է նրա մարմինը, և այն չի կարող հավերջ քաշել դատարկ գլխի դարդը...

shame.am

Այս նյութը դիտել են - 1705 անգամ