Այս գիշեր Ադրբեջանի զինուժն անկանոն կրակ է բացել. ԼՂՀ ՊԲ2016-07-01 23:10:00
Հուլիսի 1-ին եւ լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից` արձակելով անկանոն բնույթի կրակոցներ:
«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրության մեջ:
news.am
Այս նյութը դիտել են - 1331 անգամ