58-ամյա Եղիշեի սպանության մեջ մեղադրվող Արարատ Նիկողոսյանի մասնակցությամբ առերեսում դեռ չի կատարվել2016-07-01 23:18:00
58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու) սպանության գործով կալանավորված Արարատ Նիկողոսյանի մասնակցությամբ առերեսում չի կատարվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը.
«Իմ պաշտպանյալի հետ դեռ ոչ մի գործողություն տեղի չի ունեցել: Փորձեցին ճանաչման գործողություն կազմակերպել, բայց ճանաչման համար անհրաժեշտ անձինք չգտան ու հետաձգվեց այդ գործողոթյունը»,-ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի եւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների միջեւ Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:
Նույն գործով կա կալանավորված եւս երեք քաղաքացի` Արտաշես Չիչոյանը, Խաչիկ Կոսյանը եւ Յուրի Հ-ն:
news.am
Այս նյութը դիտել են - 2452 անգամ