Շուշան Պետրոսյանը ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր է անցել ու, բնական է, առնվազն պիտի իմանար, թե ով է կուսակցության գաղափարախոսության հիմքը: Ու հենց այդ հարցը պիտի տային Շուշանին՝ ո՞վ է ՀՀԿ կուսակցության գաղափարախոսության հիմքը:
Եթե նա կարողանար պատասխանել այդ հարցին ու ասեր՝ Գարեգին Նժդեհը, կարելի էր նոր հարցնել՝ ի՞նչ է Գարեգին Նժդեհի ազգանունը: Բայց Orer.am-ը վերցրել ու միանգամից զանգել- հարցրել է Շուշանին. - Կարո՞ղ եք ասել, թե ինչ է Գարեգին Նժդեհի ազգանունը: Շուշանն էլ թե՝ -Այս պահին Արցախում եմ, և միտքս շատ զբաղված է, բայց պետք չէ դրանով դատել Նժդեհի մասին իմ գիտելիքների չափը:
Այդքանից հետո ո՞նց չասես՝ վա՜յ ինչ ասեմ քո կուսակցությանը, Շուշ:
Հ.Գ. Որ քեզ նման անդամներ ունի: Հ. Բ.
Այս նյութը դիտել են - 1800 անգամ