Էդմոն Մարուքյանը ջանքեր չի խնայում իր եղբորը քաղաքապետի պաշտոնում տեսնելու համար
2016-07-01 23:40:00

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. Հունիսի 21-ին Լոռու ՀՀԿ մարզային խորհրդի նիստից հետո Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, որը նաև կուսակցության մարզային խորհրդի ղեկավար է, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ կուսակցությունը որոշում է կայացրել Վանաձորի քաղաքապետի առաջիկա ընտրություններում առաջադրել Վանաձորի նոտարական գրասենյակի ղեկավար Մամիկոն Ասլանյանի թեկնածությունը։

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ Վանաձորի նոտարին քաղաքապետ դառնալու հարցում սատարում են նաև Տաշիրի Կարապետյան եղբայրները։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, մինչ նոտարին սատարելը, Կարապետյան եղբայրների համար քաղաքապետի հարմար թեկնածու համարվել է Լոռու փոխմարզպետ Տիգրան Բոդոյանը, բայց, ինչպես պարզվեց, վերջին պահին իրենք փոխել են իրենց որոշումը։ Նշենք, որ տևական ժամանակ մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ քաղաքապետ դառնալու հավանականություն ունի նաև ջրմուղի պետ Հարութ Անտոնյանը, որը Արաբկիրի նախկին քաղաքապետ Հրայր Անտոնյանի եղբայրն է։

Թերթի տեղեկություններով՝ իր եղբորը քաղաքապետի պաշտոնում տեսնելու համար ջանքեր չի խնայում նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Այս նյութը դիտել են - 1446 անգամ