Ռուսաստանցիները պետք է հնարավորություն ստանան Թուրքիայում հանգստանալ արդեն այս սեզոնում. Մեդվեդև
2016-07-01 23:46:00

RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ռուսաստանցիները պետք է հնարավորություն ստանան Թուրքիայում հանգստանալ արդեն այս սեզոնում, սակայն անհրաժեշտ է լուծել անվտանգության հարցերը։

Մեդվեդևը խոստացել է, որ անվտանգության հարցը ամեն դեպքում մղվելու է առաջնային պլան՝ կապված նրա հետ, որ Թուրքիան օրեր առաջ ենթարկվել է ահաբեկչական հարձակման։

Մեդվեդևի խոսքերով՝ Ռուսաստանը պատրաստ է ամեն մակարդակում բանակցություններ վարել թուրքական իշխանությունների հետ. «Դրանով կբաղվեն նախարարները, փոխվարչապետները և անձամբ ես»:

hayeli.am

Այս նյութը դիտել են - 1909 անգամ