Հարգելի՛ մարզական լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք և ձեր մասնագիտական հմտությունների դրսևորման լայն հնարավորություններ:
Վստահ եմ, որ ձեր սրտացավ վերաբերմունքով և անաչառ մոտեցմամբ մեծապես նպաստելու եք ոչ միայն հայրենական սպորտի զարգացմանը, այլ նաև մարզասեր հանրությանը մշտապես տեղեկացնելու եք հայկական և միջազգային մարզական կարևորագույն միջոցառումների մասին:
2016 թվականը օլիմպիական է: Ընդամենը մեկ ամիս անց համաշխարհային մարզական կյանքում տեղի ունեցող իրավամբ հզոր իրադարձության մասին մենք տեղեկանալու ենք հենց ձեր մասնագիտական արհեստավարժ աշխատանքի և օպերատիվության շնորհիվ:
Հարգելի՛ լրագրող գործընկերներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ և բացի մասնագիտական ձեռքբերումներից ցանկանում եմ մաղթել նաև անձնական երջանկություն, բարեկեցություն և, իհարկե, հորդորում եմ զբաղվել ֆիզկուլտուրայով ու սպորտով, լինել առողջ ու մարզված:
Այս նյութը դիտել են - 1632 անգամ