Լոս Անջելեսի կինոթատրոններից մեկում «Աստղային պատերազմներ» ֆիլմի նոր մասի ցուցադրության ժամանակ մի քանի հարյուր մարդ տարհանվել է: Սկսվելուց կես ժամ հետո ֆիլմի ցուցադրությունը դադարեցվել է, կինոթատրոնի աշխատակիցները խորհուրդ են տվել հանդիսատեսին վերադառնալ տուն՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»: Ավելի ուշ պարզվել է, որ այցելուներից մեկը պատահաբար սեղմել է ահազանգի կոճակը: Այնուհետև կինոթատրոնը վերսկսել է իր աշխատանքը:
Այս նյութը դիտել են - 1522 անգամ