Կյանքը խեղդվում է առանց նպատակի... Էգոն կամ ծնվում է մարդու հետ կամ ոչ... Մարդու դեռ չզարգացած տաղանդը դա էգոն է, դա ունեցար մնացածը գրքերից կարող ես սովորել... Այո՛, ինձ համար մարդն է կարևոր, մնացած ամեն բան երևակայություն է, որտեղ մենք մեզ հույս ենք տալիս, որ մենք փակված չենք ինչ-որ խցում... շարունակում ենք լավ ու վատ խաղալ հանուն երևակայության, որ ինչ-որ տեղ, ինչ-որ բան հաղթի կամ պարտվի...
Այո՛, Մարդն է իրական, մնացած ամեն բան երևակայություն է, նույնիսկ այն, ինչի համար պատրաստ ես ապրել կամ մեռնել...
Գալիս է մի պահ, որ ուզում ենք ձերբազատվել այս խառնիխուռն ժամանակի, հիվանդ գոյությունից, մինչդեռ չենք գիտակցում, որ մենք մեր ձեռքով վարակել ենք ժամանակն ու այժմ ժամանակը, հիվանդացել է... էս էլ արդեն քանի տարի է չի ապաքինվում...
Դու պետք է ուժեղ լինես: Հակառակը լինել չի կարող...
Մինչև դիմացինին հաղթելը, պետք է համոզված լինես, որ քո ձեռքերը մաքուր են... Ոմանք գոռոզ են, ոմանք ուղղակի իրենց պոռնկությունից են գոռոզ, ոմանք էլ գոռոզ են, որ ձեռնապահ են մնացել պոռնկությունից … մինչդեռ բոլորն էլ ըստ նախասիրությունների հիմնավոր, անհիմն՝ գոռոզ են...
Զարմանահրաշ կերպով անպտղության դրոշմը կրող օրեր: Մենք թույլ ենք տալիս, որ սրտնեղությունն ու վատ տրամադրությունը մեզ պատեն, այնքան ուժեղ է մեր մեջ հին մարդը, գործունյա սրիկան՝ անկարող՝ անհետանալու...
Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 1340 անգամ