Ես ինձ չեմ համարում ռաբիսի թագուհի, բայց կարևորը թագուհի եմ. Նանա
2016-07-03 22:42:00

 

Հանրության կողմից «ռաբիսի թագուհի» հռչակված, ժամանակ առ ժամանակ սկանդալների կիզակետում հայտնվող երգչուհի Նանան տարվա մեծ մասը անցկացնում է արտերկրում: Վերջին շրջանում նրա արտաքին կերպարանափոխությունը արժանացել էր թե հիացմունքի և թե քննադատությունների: Նանան այժմ գտնվում է արտերկրում, նրա հետ կապ հաստատեցինք համացանցի միջոցով, երգչուհու հետ զրուցեցինք իր ստեղծագործական գործունեության, անձնական կյանքի մասին:

-Հայկական շոու բիզնես մուտք գործեցիք «Իմ անուշ մայրիկ» երգով, այնուհետև սկսեցիք կատարել 6/8 ոճի երգեր: Պատճառը ո՞րն էր, գուցե Ձեզ հոգեհարազատ է այն, կամ  ավելի պահանջված է:

Այո, շոու բիզնես մուտք եմ գործել «Իմ անուշ մայրիկ» երգով, բայց ես երգում եմ այն, ինչ ժողովուրդն է ցանկանում, լինի դա 6/8, թե էստրադա: 6/8-ը պահանջված է ու բոլորն են հիմա երգում 6/8, քանի որ մեզ էլ է պետք գումար աշխատել: 

- Ձեզ բավականին քննադատում են Ձեր երգերի համար, ինչպե՞ս եք դրան վերաբերում:

Ժպիտով, ինձ քննադատողները, թող առաջինը իրենք իրենց հայելու մեջ նայեն, սիրեն, նոր ինձ քննադատեն: - «Ռաբիսի թագուհու» տիտղոսը հպարտությա՞մբ եք կրում: Ես ինձ չեմ կնքել ռաբիսի թագուհի, բազմիցս նշել եմ, ովքեր ինձ համարում են ռաբիսի թագուհի, թող իրենք ասեն, իրենք ուրախանան: Կարևորը թագուհի եմ:

 -Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ պատրաստվում եք նկարահանվել ֆիլմում. Ինչո՞ւ Ձեզ այդպես էլ չտեսանք եթերում:

Նշել եմ, որ նկարահանվել եմ գեղարվեստական ֆիլմում, ոչ թե սերիալում: Իսկ այն ֆիլմը, որում նկարահանվել եմ, շուտով կլինի մեծ էկրաններին:  -

-Նոր տեսահոլովակներ ե՞րբ եք պատրաստվում հանձնել հեռուսատդիտողի դատին:

Շատ շուտով կլինեն նոր տեսահոլովակներ: 

 - Ձեզ անընդհատ մարդիկ ամուսնացնում-ամուսնալուծում են. դուք նշանադրվել էիք, սակայն  «նշանը» ետ տվեցիք. Պատճառը ո՞րն էր:

Դա շատ հին ու անցած թեմա է, որի մասին բազմիցս խոսել եմ, չեմ ցանկանում նորից անդրադառնալ այդ թեմային: - Այժմ երգչուհի Նանայի սիրտը ազա՞տ է: Սիրտս դեռ ազատ է:

 hraparak.am

Այս նյութը դիտել են - 4091 անգամ