Սեյրան Օհանյանը` քառօրյա պատերազմի մասին տարածված տեսանյութի մասին ...
2016-07-03 22:47:00

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համարում է, որ Հայաստանի և Արցախի զինված ուժերը պետք է զարգացնեն սպառազինությունը՝ ապրիլյան պատերազմի իրականության մեջ տեսնելով հակառակորդի կողմից օգտագործած միջոցները։ Գյումրիում, ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հուշակոթողի բացման արարողության շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին, Սերյան Օհանյանը նշել է. « ՀՀ պաշտպանության նախարարությունը ԼՂ պաշտպանության բանակի հետ անցկացրել է պաշտպանական ռազմավարական վերանայում և եկել այն եզրակացության, որ պաշտպանության այն բնագիծը՝ ինժեներական առումով՝ ականապայթունային և ոչ ակնապայթունային սարքավորմամբ, համապատասխանում է այսօրվա պատերազմական գործողությունների բնույթին:

Լավ կողմից ներկայացված է եղել ՀՀ և ԼՂՀ պաշտպանության բանակի սպառազինության ռազմական տեխնիկայի վիճակը: Այլ բան է, որ իրականության մեջ տեսնելով հակառակորդի կողմից օգտագործած միջոցները, մենք պետք է զարգացնենք, շարունակենք զարգացնել եղածը: Ասել թե՝ այդ ուղղություններով աշխատանք չի կատարվել՝ սխալ է։ Աշխատանք կատարվել է»,­ նշեց Սերյան Օհանյանը:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ իբր որոշակի գործողությունների, այդ թվում՝ նաև կրակի հրամանի ուշացմանը վերաբերող հարցին, Սերյան Օհանյանը փաստեց, որ ապրիյան պատերազմը եղել է առանձնահատուկ և բոլոր օղակների հրամանատարները գործել են ինքնուրույն և տեղում են որոշումներ ընդունել: «Ոչ միայն ապրիլյան քառօրյա պատերազմը, այլ նաև յուրաքանչյուր միջոցառում, որ անցկացվում է զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, մանրամասն վերլուծվում ու արդյուքներն ամփոփվում են ու համապատասխան դասեր են քաղվում:

Առաջին հերթին՝ հենվելով դրականի վրա, պետք է կառուցել ապագան: ՀՀ զինված ուժերի ղեկավարությունը, համագործակցելով ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ, այդպիսի վերլուծություններ կատարել է՝ փորձի փոխանակման, փոխադարձ օգնության սկզբունքները հաշվի առնելով, և այդ ամենի հիման վրա մենք կառուցում ենք մեր գործունեությունը, առաջին հերթին, համալրում անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի։ Եվ երկրորդը՝ պատրաստություն, որն ուղղված պետք է լինի մեր մարտական կարողությունների ավելացմանը: Միշտ են այսպիսի գործողություններ կատարվել։

Յուրաքանչյուրի իրականացումն իր հետ բերում է արդյունքներ և բացահայտում նոր թերությունները: Ապրիլյան պատերազմը եղել է առանձնահատուկ և բոլոր օղակների հրամանատարները գործել են ինքնուրույն և կարողացել են տեղում որոշումներ ընդունել և փոքր ուժերով խնդիրներ կատարել: Այդ սկզբունքն այսօր միջազգային առումով անվանվում է հրամանադրում առաջադրանքով, որը մենք զարգացրել և հասցրել ենք ծրագրային գործունեության:

Այսօր ՀՀ և ԼՂ պաշտպանության բանակի յուրաքանչյուր օղակ իրեն ընձեռնված մարտական խնդիրներում ինքնուրույն է գործում: Այն տեսանյութը, որը տեղադրվել էր սոցիալական ցանցում. այդ դիրքում տեղադրված տեխնիկական պայմաններում է, որ տվյալ մարտական գործողության ժամանակ տվյալ դիրքի անձնակազմը հասել է հաջողության՝ ամբողջությամբ ոչնչացնելով ու հետ մղելով այդ խումբը:

Կա նաև բնազդային իրավիճակ. ոչ մեկը, դիրքում գտնվելով, երբ վտանգ է զգում, չի սպասի վերադասի հրամանին՝ կրակել թե չկրակել՝ իր կյանքը փրկելու համար։ Այդ ամենը՝ կրակի հրաման չտալը, հենց այնպես խոսակցություն է»,­ նշեց Սերյան Օհանյանը՝ խորհուրդ տալով չհավատալ նմանատիպ խոսակցություններին: 
armlur.am

Այս նյութը դիտել են - 1432 անգամ