«Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է…»
2016-07-03 23:13:00

«Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է…»: Բայց սա ուրիշ աղոթք էր, որ երկնքից չէր իջնում, այլ էկրանից` որպես «Լուսավոր մի կյանք»-ի պատմություն, մեղմ շղարշի նման, ուրախ ու թախծոտ ժպիտով: 
Իջնում էր յուրաքանչյուրի հոգու բաց նյարդալարին ու հոսանքի նման հաղորդում. «Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը»,-ապա Մհերավարի, միայն ի՛ր նման խոհուն ու խորը հորդորում. «Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին…»: 
Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է...

Արթուր Հայրապետյանի ֆբ էջից
Այս նյութը դիտել են - 1587 անգամ