Հայրիկյանը սպառնում է Ռուսաստանի պատմական իրավունքներին2016-07-03 23:23:00
Ջհանգիր Լֆիկյան
ՀՀ բյուջեին 20 մլն դրամ արժեցած «ծանր վիրավոր», իր տեսակով՝ հանգած գաջ Հայրիկյանը միասնական ՀՕՊ համակարգերի դեմ մեռելների դրոշներով բողոքելուց հետո իր սպոնսորներից հրահանգ է ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս մղել Ռուսաստանին: 50 տարի ամեն ռուսականի և կայսերապաշտության դեմ «պայքարող» և իր սիրասուն զավակներին արևմուտքներում սփռող Հայրիկյանն իր հինգհոգանոց չկուսակցության ներկայացուցչական խորհրդի անունից պատրաստվում է հուլիսի 8-ին լսել ժողովրդին (հետաքրքիր է, բացի փողով ԵՄ դրոշ բռնողներից քանի՞ բոմժ կամ պատահական անցորդ կարող է լինել այդ միջոցառմանը), որի հավանությունը ստանալուց հետո իր հայտարարությունը կներկայացնի ԵԱՀԿ ղեկավարությանը և նրա անդամ պետություններին:
Ազգային ինքնորոշված Հայրիկյանի ձգտումը և անմար սերն ամենաապազգային կառույց հանդիսացող ԵՄ-ի հանդեպ զուտ սոցիալ-կենցաղային հիմք ունի: Խորհրդային Մորդվալագում «անլուր տառապանքներ կրած» դիսիդենտին օվկիանոսի այն կողմից այլևս «նամակներ չեն գրում», քանի որ Քեռի Սեմը աղբաման է շպրտել իր կողմից օգտագործված հերթական ճղճղան փուչ արարածին: Հայրիկյանը, որը սովոր է առանց ջանք թափելու բավական հարմար և շքեղ ապրել, օվկիանոսից իջել է ցամաք և իր մուրացիկի ձեռքը պարզել է ԵՄ-ին: «Հզոր ռազմատեխնիկական գիտելիքներով» օժտված Հայրիկյանը քլնգում է ՌԴ-ին, քանի որ վերջինս Ադրբեջանին վաճառել է ոչ միայն հզոր «յարձակողական, այլև զանգուածային ոչնչացման զէնքեր»:
Այսինքն՝ ՌԴ-ն մեր ոխերիմ հարևաններին է մատակարարել միջուկային, քիմիական և բակտերիոլոգիական զենքեր, քանի որ ցանկացած տառաճանաչ մարդ (բացի Պարույրից և իր խորհրդից) գիտի, որ նշված երեքն են հանդիսանում զանգվածային ոչնչացման զենքեր: Տգիտության սույն փայլատակումից հետո Հայրիկյանը կոչ է անում ՌԴ-ին կամովին հրաժարվել Մինսկի խմբի համանախագահի «բարձր դիրքից»՝ սպառնալով նրա վրա «տղա բերել»՝ հանձին ԵԱՀԿ ղեկավարության: Մի բան է միայն հետաքրքիր. ո՞ւմ է տեսնում Հայրիկյանը ՌԴ-ի փոխարեն Մինսկի խմբի համանախագահների շարքում, Թուրքիայի՞ն, որը եվրակայզեր հեռաֆրաու Մերկելի ջանքերով կարող է շուտով դառնալ ԵՄ անդամ, թե՞ ասոցիացվող Ուկրաինային:
Սպասենք, թե ինչ կշշնջան Հայրիկյանի ականջին իր սպոնսորները, որոնք ձգտում են Հարավային Կովկասը պոկել ՌԴ աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտից և զրկել ռուսներին արբիտրի կարգավիճակից:
Կովկասի նվաճման և հնազանդեցման համար ռուսներից պահանջվեց շուրջ մեկ ու կես հարյուրամյակ, մի քանի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներ, և հանկարծ խորհրդային կայսրության փլուզումից հետո Արևմուտքը փորձում է այստեղից դուրս մղել Ռուսաստանին: Այս նպատակով ներդրվեցին ահռելի ֆինանսական միջոցներ գրանտների տեսքով, որոնք դարձան կովկասյան հանրապետություններում հակառուսական «հինգերորդ շարասյան» ստեղծման հիմնական աղբյուրները: Մինչ ՌԴ-ն զբաղված էր իր այսպես կոչված «Ռուսական աշխարհի» փնտրտուքով, Արևմուտքը պոկեց նրանից Վրաստանը, Թուրքիան՝ Ադրբեջանը, իսկ Հս.Կովկասում սկսեցին վխտալ Պարսից ծոցի նավթահոտ շեյխերի էմիսարները: Խախտվեց աշխարհաքաղաքական բալանսը այս տարածաշրջանում, և ստեղծվեց մի վիճակ, երբ, ըստ եվրալիբերաստների` ռուսներին չի կարելի խառնվել ժամանակին մի քանի միջազգային-իրավական ակտերով (Գյուլիստանի, Թուրքմենչայի, Ադրիանապոլսի և այլ պայմանագրերով) իրենց անցած, բայց այսօր անկախացած պետական կազմավորումների գործերին, իսկ, ասենք, Ֆրանսիան իրավունք ունի զորք ուղարկել իր նախկին աֆրիկյան գաղութները կամ ԱՄՆ-ը, առանց ՄԱԿ-ի որոշման, ներխուժել ցանկացած երկիր:
Ռուսների՝ «երկու աթոռին նստելու» արդեն իրեն սպառած քաղաքականության արդյունքում բնական է, որ կոնկրետ Հայաստանում պետք է ակտիվանային հակառուսական տրամադրությունները և քաղաքական աղբանոցից դուրս պետք է սողոսկեին հայրիկյանակերպերը:
Ղարաբաղյան հարցում ռուսների այսպես կոչված հավասարարական պահվածքը, մի կողմից, անթաքույց դժգոհության տեղիք տվեց հայաստանյան առողջ ուժերի շրջանում, մյուս կողմից` թևավորեց հայրիկյանա-խզմալյանակերպերին ու տարբեր գունավորմամբ լիբերաստներին, ովքեր հարմար առիթը ցայժմ բաց չեն թողնում տարբեր միջոցներով կյանքի կոչելու իրենց վերապահված «հինգերորդ շարասյան» առաքելությունը:
Հետգրություն 1
Հայաստանում ցանկացած ոք գիտի, որ Հայրիկյանը վաղուց քաղաքական խեղկատակությամբ իր հացը հանապազօրյա վաստակող սուբյեկտ է և մի քանի տասնյակ ԵՄ դրոշ ծածանող «Պարույրի վկաներ» աղանդի հետևորդներից բացի այլ լսարան ու համակիրներ չունի, բայց չպետք է մոռանալ, որ ցանկացած աղանդավորական շարժում սկսվում է դրա առաջնորդի փոքրաթիվ հետևորդների զոմբիացումից:
Հետգրություն 2
Եթե ՌԴ իշխանությունները մի քիչ խելք ունենան, կարող են դատի տալ Հայրիկյանին բացահայտ զրպարտության համար՝ կապված զանգվածային ոչնչացման զենքերի ապօրինի վաճառքի մասին կեղծ հաղորդման հետ: Բացի այդ, կարող են նաև Սերժ Սարգսյանին պատասխանատվության կանչել այն բանի համար, որ իր` Սարգսյանի երկրում, այսպես կոչված «քաղաքական գործիչները» ոչ թե բավարարվում են միայն նացիստական լեգեոներների արձանների տեղադրմամբ, այլև կասկածի տակ են դնում Ռուսաստանի պատմական իրավունքներն այս տարածաշրջանի հանդեպ: Ասենք, Ալեքսանդր Առաջինը, ըստ Պարույր Հայրիկյանի, էշ էր, որ Ղարաբաղը խլեց իր արյան գնով պարսիկներից, իսկ այսօր պետք է հանձնի Էրդողան էֆենդուն կամ նրա արևմտյան ընկերներին: Սա նույնպես ռուսական կողմի մտածելիքն է: Ի վերջո, Ռուսաստանը պետք է բացատրի բոլորին, հատկապես հայրիկյանատիպ ոչխարներին, որ հենց ինքը` Ռուսաստանն ունի սեփականության պատմական իրավունք այս տարածքների հանդեպ, ինչպես որ Անգլիան ունի այդ իրավունքը Նոր Զելանդիայի հանդեպ, իսկ երբ մի մոլորած ոչխար կամ գառ փորձում է այդ իրավունքը կասկածի տակ դնել, պետք է դրան հետևեն համապատասխան քայլեր:
shame.am
Այս նյութը դիտել են - 1206 անգամ